Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրինում հրմշտոցից «Յուվենտուս»-ի մոտ հազար երկրպագու է տուժել. Ազատություն

Սպորտ
51726FAF-D853-44B1-8703-24344D52ACDA_cx0_cy4_cw0_w1023_r1_s

«Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, երեկ Չեմպիոնների լիգայի եզրաֆակիչ խաղի ընթացքում Թուրինի Սան-Կարլո հրապարակում տեղի ունեցած հրմշտոցից «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են տուժել։ Աղբյուրը նշում է, որ հրապարակում մոտ 20 հազար երկրպագու էր հավաքվել խաղին հետևելու համար։ «Ռեալ»-ի երրորդ գոլից հետո նրանք սկսել են արագ հեռանալ հրապարակից, առաջացած հրմշտոցից 1000 մարդ է տուժել։ Football Italia-ի փոխանցմամբ, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում՝ 4-ամյա երեխայի։ Դեռևս չի հստակեցվում, թե որն է եղել հրմշտոցի առաջացման ստույգ պատճառը։ Որոշ տվյալներով՝ անհայտ անձը ամբոխի մեջ ճայթուկ է պայթեցրել, որն էլ եղել է խուճապի առաջացման պատճառը։ Ավելին՝ այստեղ