Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա

Քաղաքականություն
a127c05f06d8c1f786a9a84d59958312

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Հայաստանում է Բելառուսի զինված ուժերի աշխատանքային խումբը Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված զորքերի թիկունքային ապահովման հարցերի քննարկման նպատակով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիկունքի գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: