A
A
Քլունիների երկվորյակ զավակները ծնվել են
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և հայտնի փաստաբան Ամալ Քլունիի երկվորյակ զավակները ծնվել են: Միջազգային մամուլը հայտնում է, որ ծնվել է աղջիկ և տղա, որոնց կոչել են Էլլա և Ալեքսանդր: Հիշեցնենք՝ երեխաների սպասվող ծննդի պատճառով Ջորջ Քլունին չէր կարողացել ներկա գտնվել Երևանում «Ավրորա» մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը: «Ես իսկապես կցանկանայի լինել Հայաստանում, սակայն եթե ես գայի, իսկ այդ ընթացքում կինս երեխա ունենար, ես այլևս երբեք չէի կարողանա տուն վերադառնալ»,- արարողության ժամանակ տեսաուղերձով ասել է դերասանը: Երկվորյակները 56-ամյա դերասանի ու 39-ամյա փաստաբանի առաջին զավակներն են: