Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կարկուտի վնասները (տեսանյութ)
Արմավիրի մարզում կուսումնասիրվեն կարկուտի վնասները։ Այսօր կառավարության նիստից առաջ նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը. «Սույն թվականի հունիսի 12-ին կարկուտ է տեղացել, որից տուժել են Արմավիրի համայնքների մի շարք գյուղացիական տնտեսություններ: Կարկուտի պատճառած վնասները հաշվելու եւ հետեւանքները վերացնելու նպատակով հանձնարարում եմ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացումների նախարարին եւ Արմավիրի մարզպետին երեքօրյա ժամկետում ուսումնասիրել կարկուտի վնասները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ եւ տեղականք»։ Հիշեցնեն, որ երկու օր առաջ տեղացած կարկուտի հետևանքով Արմավիրի մարզի մի շարք համայնքներ լուրջ կորուստներ են ունեցել՝ մինչև 100 տոկոս։ Բնակիչներն էլ մի քանի օր է բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով փոխհատուցել կարկուտի վնասները: