Գյուղացիների կրած ամբողջ վնասը փոխհատուցել հնարավոր չէ. նախարար (տեսանյութ)
Կառավարությունը չի կարող փոխհատուցել գյուղացիների կրած ամբողջ վնասը. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ըստ նրա, ամբողջ վնասը կփոխհատուցվի, երբ ներդրվեն ապահովագրական համակարգն ու հակակարկտային ցանցերը: Սակայն դրանք էլ թանկ եւ երկարաժամկետ գործընթաց են. «Երկու-երեք տարի կտեւի, մինչեւ ես ամբողջը կծածկվի: Հուսով ենք, որ երեք տարի հետո գյուղացին ապահովված կլինի եւ արդեն ռիսկով կլինի»: Ըստ նախարարի՝ գյուղատնտեսը ինքը պետք է գնահատի իր ռիսկերը եւ որոշի զբաղվի, թե չզբաղվի գյուղատնտեսությամբ: Հարցին, թե արդյո՞ք ձեռնտու է այսօր Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը նախարարը պատասխանեց. «Եթե ֆինանսական ռեսուրսներ ունի՝ այո, մեծ մասը չունի, դրա համար էլ այդ երկու ծրագրերը սկսում ենք»: Ավելին՝ տեսանյութով