Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել են պատմական դամբարաններից հափշտակված մի շարք իրեր (լուսանկարներ)

Պաշտոնական
unnamed-3-4

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ   հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացված դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed   ՀՀ քննչական կոմիտե