Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» պարտվեց Չեռնոգորիայում

Սպորտ
a1gandzasar

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում Կապանի «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստին»:   Պոդգորիցայի քաղաքային ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց տանտերերի կիսապաշտպան Միլան Ջուրիշիչը:   Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին, Երեւանում: