Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավան Ակադեմիա» թիմը կմասնակցի ֆուտբոլի առաջնությանն ու գավաթին (տեսանյութ)

Սպորտ
sport-vicakahanwutyun

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել ֆուտբոլի 2017-18թթ առաջնության եւ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Բարձրագույն խմբում, ինչպես եւ նախորդ մրցաշարջանում, հանդես կգան վեց թիմ՝ «Շիրակ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Արարատ», «Փյունիկ», «Ալաշկերտ» (հերթականությունն ըստ վիճակահանության): Իսկ ահա առաջին խմբի մասնակիցների քանակը երեքով ավելացել է. «Ալաշկերտ-2», «Գանձասար-Կապան-2», «Ավան Ակադեմիա», «Փյունիկ-2», «Էրեբունի», «Բանանց-2», «Արարատ-2», «Լոռի», «Շիրակ-2», «Արցախ»: Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը, մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա այն ժամանակ, երբ կհաստատվի նոր առաջնության կանոնակարգը: ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքում կազմվեցին հետեւյալ զույգերը. «Արցախ» - «Ալաշկերտ» «Փյունիկ» - «Բանանց» «Գանձասար-Կապան» - «Ավան Ակադեմիա» «Շիրակ» - «Արարատ»