Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Խեչոյանի «հետքը»՝ Կ. Հովհաննիսյանի, Ս. Թանգյանի եւ մյուսների բռնած գործում (տեսանյութ)

Մշակույթ
karin-hovhannisyan

 7 տարի առաջ, երբ արձակագիր Լեւոն Խեչոյանը դեռ մահացած չէր,  իր ներդրումն է ունեցել «Creative Armenia» կազմակերպության ստեղծման գործում։  Գրող, սցենարիստ Կարին Հովհաննիսյանը. որն  այդ ժամանակ Ծաղկաձորում հանգստյան տանը աշխատում էր իր վեպի վրա,  ժամանակ առ ժամանակ զբոսնում էր  Լեւոն Խեչոյանի հետ։ Այսօր Կարին  Հովհաննիսյանը հիշեց Խեչոյանի համեմատությունը արվեստագետի եւ մեղվի միջեւ։ Ըստ արձակագրի՝  ինչպես մեղուն է ծաղկից ծաղիկ անցնում եւ նեկտար հավաքում,  նույն էլ անում է արվեստագետը` հավաքելով գեղեցկություն, թշնամություն,փիլիսոփայություն եւ ամփոփելով։ Հիմնադրելով  « Creative Armenia»-ն՝  հեղինակները ցանկանում են հավաքել Հայաստանի տաղանդներին եւ ներկայացնել աշխարհին։ Կարին Հովհաննիսյանի  հիմնադրած կազմակերպության պաշտոնական մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին՝ ԱՄՆ-ում։ Այսօր արդեն Երեւանում « Creative Armenia»-ը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը՝ տալով մի շարք ծրագրերի սկիզբը։   Կազմակերպության  մեկնարկային քայլը ստեղծարար մարտահրավերների շարքն է։ Եւ առաջին մարտահրավերը սա է՝   նկարահանիր մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմ 60 վայրկյանում եւ ստացիր հնարավորություն շահելու 5000 ԱՄՆ դոլար մրցանակ։   Վերջնաժամկետը   մինչեւ հուլիսի 31-ն է։ ՀՀ ու Արցախի քաղաքացիների մասնակցությունն անվճար է։ Երեւանյան արարողությանը մասնակցում էին արվեստագետներ, քաղաքական գործիչներ, դեսպաններ։ Հիշեցնենք, որ «Creative Armenia»-ն  հիմնադրվել է  The Promise-ի, «Գյուլբենկյան» հիմնադրամի, անհայտ մի բարերարի համագործակցության արդյունքում։ Հիմնադիր խորհրդում է նաեւ Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ  Սերժ Թանկյանը։