Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություն՝ վատի եւ վատթարագույնի միջեւ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ Քաղաքականություն
arsen

ԱԺ արտահերթ նիստին այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Կառավարության` աղմկահարույց որոշումը` Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչեւ 270 մլն խմ։ Նրա խոսքով` այս տարի 20 տոկոսով պակասել են գետերի ջրերը, ջրամբարները դատարկ են։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նրան հարց ուղղելով, նշեց, որ կառավարությունը հստակ չի կարողանում ձեւակերպել իր ասելիքը, բնապահպաններին թույրընկալումների մեջ են գցում. «Ըստեղից-ընտեղից կպցրած հիմնավորումներ ոնց որ լինեն ձեր ասածները։ Եւ որպեսզի ԱԺ-ն կողմնորոշվի, պետք են հստակ ձեւակերպումներ։ Հասկանալի չէ` Բնապահպանության նախարարության ոչ միանշանակ դիրքորոշումը։ Ստացվում է` վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրություն։ Մենք ստացել ենք ահազանգեր գյուղացիներից, որ ոռոգման խնդիր ունեն, սակայն հարցը փորձեք հստակ ձեւակերպել»: https://youtu.be/j0auMp6zXz4 Արսեն Հարությունյանը նշեց, որ նախարարությունը ասել է, որ Սեւանա լճի էկո համակարգի վրա բացասական ազդեցություն է ունենալու ջրառը։ Մենք հիմա պետք է ընտրություն կատարենք` 130 հազար շահառուի թողնենք առանց ջրի՞, թե՞ 10 սմ բարձրացնենք Սեւանի ջուրը»։