Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության փոփոխություն՝ Երևանում

Պաշտոնական
avto

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: 1499160198,4772