A
A
ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Արա Բաբլոյանի որոշմամբ
Հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում՝ 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) 2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն