Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիները Ադրբեջանում խտրական վերաբերմունքի են արժանանում. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն
9B49BF9C-B773-4805-A741-BE5D8AE88406_cx0_cy6_cw0_w1023_r1_s

Ռուսական լրատվամիջոցներն այս օրերին բարձրաձայնում են Ադրբեջան ժամանող՝ հայկական ազգանուններ ունեցող ռուսաստանցիների իրավունքների խախտման դեպքերի մասին: ՌԴ ԱԳՆ-ն այդ հարցով Ադրբեջանից պահանջել է դադարեցնել խտրական այդ քաղաքականությունը։ Ադրբեջանն ի պատասխան հայտարարել է, որ նման գործողությունների դիմում է «սադրանքներ կանխարգելելու» նպատակով։ Բաքվի այդ պատասխանը Մոսկվան որակել է «ոչ պարզ և ոչ էլ՝ բավարար»։  Հուլիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցի մի շարք քաղաքացիներ «ենթարկվում են ադրբեջանցի պաշտոնյաների խտրական վերաբերմունքին»։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջան մուտքն արգելվել է ՌԴ 25 քաղաքացիների։ ԱԳՆ-ի տվյալներով՝ ռուսաստանցիներին երկար ժամեր պահել են Բաքվի օդանավակայանում, շատ դեպքերում՝ առանց ջրի, սննդի և բժշկական օգնության, իսկ հետո բռնի կերպով արտաքսել են այդ մարդկանց հաշվին։ ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ նման վերաբերմունքի հիմք են հանդիսացել հայկական ազգանունները, անուններն ու հայրանունները։ ԱԳՆ-ն շեշտել է, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել վրդովեցուցիչ այդ պրակտիկան, անցկացնել հետաքննություն և տալ պատշաճ գնահատական պաշտոնատար անձանց վարքագծին»։  Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում նման գործողությունները բացատրվել են «սադրանքների կանխարգելման անհրաժեշտությամբ»։ Պաշտոնական Բաքուն «հիշեցրել է», որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է անայցագիր ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր։ Միևնույն ժամանակ, փորձ է արվել օգտվել առիթից և հերթական անգամ Հայաստանին մեղադրել «էթնիկ զտումների մեջ Ադրբեջանի տարածքում»։ Մանրամասն՝ այստեղ