«Շղթաները կապված են սրերի վրա, դրա համար ենք ապստամբություն արել» (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի երեք անդամները հայտարարեցին՝ դուրս են գալիս նիստերի դահլիճից այնքան ժամանակ, մինչեւ իրենց ընկերներին չբերեն դահլիճ: Դատավորը նրանց հորդորեց նստել, այնուհետեւ հեռացրեց նիստերի դահլիճից: Հիշեցնենք, 15 ամբաստանյալների դատավորը հեռացրել էր նիստերի դահլիճից՝ նրա ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար: «Մենք ոչ միայն կարող ենք կանգնել, այլ կարող ենք ծնկի իջնել: Ձեր հետեւի գերբը տեսնում եք, երբ շղթաները կապված են սրերի վրա, դրա համար ենք մենք ապստամբություն արել, իսկ մեզ վերաբերվում եք որպես հանցագործների: Իսկ այն տղաներին, ովքեր շատ արյուն են թափել, ծեծում եք, ու մեզ ասում եք ոտքի կանգնեք»,- մինչ հեռանալը ասաց Հովհաննես Հարությունյանը: «Սասնա ծռեր»-ի 18 անդամներից եւ ոչ մեկը չկա դատարանում: Այս պահին դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել: