Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամը գլխի շրջանում վնասվածք է ստացել (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0115484

«Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանն այսօր դատարանի շենք բերվելիս մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ կազմվել է  համապատասխան զեկուցագիր և արձանագրություն դեպքի հետ կապված։ Այնուհետև նիստերի դահլիճ բերվեց Սերգեյ Կյուրեղյանը և հայտարարեց, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։ Դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճից, քանի որ նրա նկատմամբ եւս 6-ժամյա դատական սանկցիա է կիրառվել։  Հիշեցնենք, որ դատավորը մինչ այդ հեռացել էր խորհրդակացական սենյակ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի վարքագծի հետ կապված որոշում կայացնելու։ Նա որոշեց դիմել Փաստաբանների պալատ՝ Լուսինե Սահակյանին պատասխանատվության ենթարկելու համար։ Լուսինե Սահակյանը կրկին ցանկացավ միջնորդություն ներկայացնել, դատավորը կրկին թույլ չտվեց և նորից հեռացավ խորհրդակացական սենյակ՝ սանկցիա կիրառելու համար։  Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդել, որպեսզի իր պաշտպանյալներին բերեն նիստերի դահլիճ։