«Հայտնի չէ՝ ինչ ուղղությամբ են տանում Հայաստանը» (տեսանյութ)
Հայաստանյան շուկայում կան գրավիչ պայմաններ ու դրանք կարելի է ներկայացել արտասահմանցի ներդրողներին. կարծում է «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը. «Մենք կապվում ենք միջազգային կազմակերպությունների հետ, նրանց ցույց ենք տալիս, թե ինչու արժե ՀՀ-ում ներդրումներ անել։ ՀՀ-ում մասնագետները խելոք են, աշխատավարձն էլ՝ ցածր»։ Բանախոսը համեմատեց Հայաստանի հարկային դաշտը մի քանի այլ երկրների հետ. «Եթե համեմատենք եվրոպական որոշ երկրների հետ, ապա մեր հարկային դաշտը շատ լավն է, իսկ եթե, օրինակ, Վրաստանի ու ԱՄԷ-ի հետ համեմատենք , ապա մեր հարկային դաշտում հարկավոր է բարեփոխումներ անել»: Րաֆֆի Սեմերջյանն անդրադարձավ նաեւ կառավարության նոր ծրագրին՝ նշելով, որ տեսլական չկա, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել Հայաստանը: Ավելին՝ տեսանյութով