A
A
Մի կողմից երաշտը, մյուս կողմից՝ կարկուտը. բագրավանցիները պարտքերի տակ են (տեսանյութ)
Ոռոգման ջրի բացակայությունից մինչև տանիքների նորոգման խնդիր: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Անիի տարածաշրջանի համայնքներում էր: Մարզպետը հանդիպել է համայնքապետերին ու համայնքների բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները: Բագրավանցիները սերմացուի պարտքեր են կուտակել. մի կողմից երաշտը, մյուս կողմից կարկուտը դաշտից տուն տանելու բերք չեն թողել: Մարզպետ Խաչատրյանը նշել է, որ դիմել են կառավարությանը, որպեսզի հրատապ ծրագրի շրջանակում մարզին հատկացված գումարների մի մասն ուղղվի ժամանակակից հակակարկտային կայանների տեղադրմանը: Պիլոտային ծրագիրը երեք մարզի համար է, Շիրակը չորրորդը կլինի: ՑԱՅԳ-ի տեսանյութը