Սասնա ծռերը նորից ոտքի չկանգնեցին
Սասնա ծռերի 18 անդամները հայտարարված ընդմիջումից հետո բերվեցին նիստերի դահլիճ, սակայն դատավորի ներս մտնելիս կրկին ոտքի չկագնեցին։ Դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով։ Դատավորն այսօր փորձեց պարզել նաև ամբաստանյալների ինքնությունը և պաշտպաններ ներգրավել։ Այս գործընթացում ոչ մեկը ոտքի չէր կանգնում։ Ամբաստանյալներից Մարտիորս Հակոբյանը (Դեդ) ասաց. «Այն գահի առաջ, որ ապստամբում են, չեն խոնարհվում»։ Իսկ Վարդան Գերավետյանն էլ իր ոտքի չկանգնելը բացատրեց նրանով, որ հունիսի 28-ին տեղի է ունեցել բռնություն, ահաբեկչություն, սակայն դատավորն ուշադրություն չի դարձրել. «Այդ բռնությունը ահաբեկչություն էր ոչ թե մեր, այլ ժողովրդի հանդեպ»։ Երբ դատավորը փորձեց Արամ Մանուկյանից պարզել՝ որտեղ է ծնվել և բնակվում, նա նշեց՝ ՀՀ Արցախի մարզում։ Դատավորը նորից ընդմիջում է հայտարարել։