A
A
Այսուհետ հին նմուշի անձնագրերը չեն երկարացվի
Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այլեւս հնարավոր չէ երկարաձգել: Այսօր կառավարությունը ընդունեց նման որոշում` բացատրելով, որ շատ երկրներ, հատկապես ԱՄՆ–ն և Շենգեն գոտու երկրները մուտքի վիզաներ չեն տրամադրում վավերականության ժամկետը երկարացրած անձնագրերով կամ ընդհանրապես արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, որոնք ունեն նման անձնագրեր: Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հավելեց նաեւ, որ կառավարության այս որոշման համաձայն` այսուհետ հին նմուշի անձնագրերը հնարավոր չի լինի երկարացնել 5 տարով. «Բոլոր փոփոխությունները թույլ կտան ՀՀ քաղաքացիներին խուսափել խնդիրներից արտերկիր մեկնելիս և հեշտացնել նույնականացման ընթացակարգերը»,- նշեց նա: