Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանյա, մի ղրաղ կաց». Արեգ Նազարյանի եւ Համլետ Չոբանյանի «անվերնագիրը» (տեսանյութ)

Մշակույթ
areg-nazaryan

Մեկ  քառորդ դարի ընկերությունը՝  նույն բեմի վրա։ Բայց ընկերությունն այս դեպքում գույներն ու զգացողությունները ավելի ներդաշնակ արտահայտելու միջոց է, թեման մարդն է ու երկիրը։ Հեղինակային երգի կատարող  Արեգ Նազարյանն  և մնջախաղի արտիստ Համլետ Չոբանյանը մոտ երկու ժամ հանդիսատեսին ստիպում են կողքից տեսնել կյանքը, այն ինչ մարդն ապրում է  փուլ առ փուլ։  Կյանքի աստիճաններով բարձարանում են, ընկնում, Ճշտի եւ ստի կռվում հաղթում կամ պարտվում, փնտրում կամ հաստատում հարաբերական արդարություն։ Երգն ու մանրապատումը չեն շրջանցում Հայաստանի քաղաքական կյանքը։  Հիշում են Հաց բերողին, ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակը։ «Վանյա, մի ղրաղ կաց, առ քեզ արաղ ու հաց, բայց դա քո գործը չի, դավայ նազադ»,- երգում է Արեգ Նազարյանը ՆՓԱԿ-ում։ Առաջին անգամ է, որ նրանք այս ձեւաչափով են ներկայանում հանդիսատեսին։ Բայց նրանց համագործությունը հետ է գնում մինչեւ 1993թ եւ ավելի վաղ։ Այս անգամ Արեգն ու Համլետը փորձեցին ասելիքը ներկայացնել՝ միմյանց լրացնելով։ Երբ խառվում է երկուսի ազատությունն ու անկեղծությունը դառնում է  ներկայացում, որը դեռ անուն չունի։ Ներկայացումից հետո հանդիսատեսն իր  տարբերակներ է առաջարկում, ու  լավագույնին սպասվում է փոքրիկ մրցանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։