Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոսը «բաց և հրապարակային աշխատանք» է խոստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1501250484_marzpet-despan

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուլիսի 28-ին ընդունել է Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Անատոլեվիչ Կոպնինին: Մարզպետը ողջունել ու աշխատանքային հաջողություններ է մաղթել նրան: Ընդգծելով նորանշանակ հյուպատոսի 27 տարվա փորձառությունը, Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ սերտ համագործակցությունը, որ եղել է ՌԴ հյուպատոսարանի հետ, կկրի շարունակական բնույթ: Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Շիրակի մարզի արտադրական պոտենցիալը և նշել, որ կողմ է բիզնես ծրագրերի փոխանակմանը: Ալեքսանդր Կոպնինը շնորհակալություն է հայտնել անմիջական ընդունելության և ջերմ խոսքերի համար, նաև ընդգծել, որ պատրաստ է օգտագործել իր նախկին փորձը՝ աջակցելու մարզին ՌԴ-ում գործարար կապեր հաստատելու ուղղությամբ: Համագործակցության առաջին քայլն արդեն արված է. ՌԴ նորանշանակ հյուպատոսն ընդունել է Շիրակի մարզպետի հրավերն ու հյուպատոսարանի ամբողջ անձնակազմով կմասնակցեն հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին: