Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկան ձեզ հետ է՝ ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանին եւ բալթյան երկրներին (տեսանյութ)

Քաղաքականություն
DD829663-91ED-4C97-B6C9-A3572E2B4B28_cx0_cy6_cw0_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունների պայմաններում պաշտոնական Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում, որպեսզի վստահեցնի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները նրանց կողքին է:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը պարզ ուղերձ էր բերել դաշնակիցներին բալթյան երկրներում եւ Վրաստանում. «Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք»: Մենք կանգնած ենք Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ժողովուրդների թիկունքին»: Փոխնախագահի խոսքով, ինչպես քառորդ դար առաջ, երբ Ամերիկան աջակցեց նորանկախ հետխորհրդային երկրներին, այնպես էլ այժմ Միացյալ Նահանգները կանգնած է արդեն ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետությունների կողքին. «Մենք միասին ենք, որովհետեւ Խորհրդային Միության տապալումից ի վեր ամուր եւ միացյալ ՆԱՏՕ-ն այսօր առավել անհրաժեշտ է, քան երբեւէ»: ԱՄՆ-ը ժխտում է եւ չի հանդուրժի ուժի, ճնշումների եւ ահաբեկման ցանկացած քայլ իր դաշնակիցների նկատմամբ. «Հարձակումը մեզանից մեկի դեմ հարձակում է մեր՝ բոլորի դեմ»: Միեւնույն ժամանակ, փոխնախագահ Փենսն ընդգծել է, որ Սպիտակ տանը «հույս ունեն, որ ապագայում Ռուսաստանի հետ հնարավոր կլինի բարելավել հարաբերությունները»: ԱՄՆ-ի փոխնախագահի լավատեսությունը չի կիսում Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, Վլադիմիր Պուտինի նախկին կողմնակից Գլեբ Պավլովսկին. «Վերադարձի կետն արդեն անցել ենք, նախկին կարգը ոչնչացված է: Մենք այլեւս երբեք չենք վերադառնա 2014 թվին նախորդող հարաբերությունների դարաշրջան»: Վերլուծաբանի խոսքով, Կրեմլը, զգալիորեն զիջելով ԱՄՆ-ին տնտեսական եւ ռազմական հզորությամբ, չի գնա Միացյալ Նահանգների հետ առճակատման այլ կնախընտրի անուղղակի պատասխանել. «Դա հարվածներ կլինի գլոբալ դաշտի այն կետերին, որտեղ Ամերիկան շահեր ունի»: Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սպիտակ տանը դիմում են իրենց տարածքում ամերիկյան զինվորականների տեղակայման խնդրանքով, իսկ Վրաստանն այս օրերին վրաց-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում: Փոխնախագահ Փենսն իր այցի ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է ՆԱՏՕ-ին անդամակցող եւ դեռ անդամ չհանդիսացող դաշնակիցներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց թիկունքին է: «Մենք ունենք անվտանգ, ազատ եւ բարգավաճ ընդհանուր ապագա», - նշել է Մայք Փենսը: