Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հորդորում են դադարեցնել հացադուլը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan-varuzhan

Արմավիր ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են հղել Սասնա ծռերի անդամներին։

 «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին հորդորում ենք դադարեցնել հացադուլը։ 
Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից և իրավունք չի ճանաչում։
Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ժողովրդին։
Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի և ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։
Այդ նպատակին դուք հասել եք։
Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։
Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել պայքարը շարունակելու համար։

Ժիրայր Սեֆիլյան

Վարուժան Ավետիսյան

Հուլիսի 1, 2017թ․Արմավիր ՔԿՀ