Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է (տեսանյութ)
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Հարցումներն իրականացվել են հուլիսի 5-15-ը Երևանում եւ մարզերում։ Հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի, որոնց ուղղված հարցերից մեկը եղել է՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը: https://youtu.be/3WFR4D-kOwg Արդյո՞ք արդարացել են քաղաքացիների սպասումները. Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է արդեն 8 ամիս։ «3,2 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ արդարացված են սպասումները: Որոշ չափով՝ 49,2 տոկոսը, ընդհանուր առմամբ 52, 4 տոկոսը նշել է, որ արդարացել են սպասումները, բայց եթե համեմատական տանենք փետրվար եւ մարտ ամիսների հետ, մենք ունենք 10 տոկոսի նվազում, եւ դա կարող ենք կապել նախընտրական քարոզչության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա»-ի նախագահ Արամ Նավասարդյանը: Հարց է ուղղվել նաեւ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ՝ 2018թ-ից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահությունը 68,6 տոկոսը նշել է, որ կցանկանար, որ շարունակեր պաշտոնավարումը, ավելի շուտ ոչ՝ 12 տոկոսն է նշել եւ միանշանակ ոչ՝ 9,2 տոկոսը: Երեւանյան մեր հարցման մասնակիցների կարծիքները՝ տեսանյութում