A
A
Հայ զբոսաշրջիկների համար բժիշկ է գործուղվել Կահիրե
ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով Առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Արտակ Հովհաննիսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Հիշեցնենք, եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ սպանվել է: Հարձակման հետևանքով տուժել է նաև ՀՀ 2 քաղաքացի: Հայաստանի երկու քաղաքացիները, հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար։ Ի դեպ, հանցագործը վնասազերծվել է հայ զբոսաշրջիկի ջանքերով: