«Պուտինն ամբարտավան քայլ է անում» (տեսանյութ)
Ռուսաստանը ոչնչի դեմ չի կանգնի՝ իր դիրքերը նախկին խորհրդային պետություններում ամրապնդելու համար: Դրա ապացույցները բազմաթիվ են, մեկն էլ 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմն է։ «Ուրվագծվեց այն սպառնալիքը, որ կա Հարավային Կովկասի պետականությունների նկատմամբ, դա այսօրվա պուտինյան Ռուսաստանն է, Պուտինի ռեժիմը ոչինչ չի խնայելու, որ վերականգնի իր էքսկլյուզիվ ազդեցությունը տարածաշրջանում, որը եղել է մինչեւ ԽՍՀՄ փլուզումը»,- նշում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: 9 տարի առաջ այս օրն սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը տեւեց 5 օր: Ռուսական ուժերը գրոհում էին ոչ միայն Հարավային Օսիայի տարածքից, այլ նաեւ Աբխազիայից։ Մի քանի օրում ռուսական զորքը մտավ Փոթի, Գորի, Սենակի և Զուգդիդի՝ մոտենալով մայրաքաղաք Թբիլիսիին։ Վրաստանը կորուստներ կրելով նահանջեց ու ստիպված համաձայնեց հրադադարի: Վաղը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է այցելել Աբխազիա: Պաշտոնական տվյալներով՝ նրա այցը կապված է հենց 2008թ իրադարձության հետ: Վերջին անգամ նա այդ երկիր էր այցելել 2013- ին: «Որեւէ ռազմավարություն չունի իր այցը, դա իր ամբարտավան քաղաքականությունն է, որը փորձանք է թե տարածաշրջանի, թե հենց ռուս ժողովրդի համար»: Հիշեցնենք, որ օգոստոսյան պատերազմը ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ՝ ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ: Ավելին՝ տեսանյութով