Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեւոր մեսիջ Իրանի նախագահի հետ հանդիպմանը. Արմեն Իսրայելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Israelyan-1

Իրանի նախագահը կարեւոր շեշտադրում է արել Սերժ Սարգսյանի  հետ հանդիպման ժամանակ։ Ասում է իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ ներկայացնելով այդ. «Իրանը այսուհետ ամեն ինչ անելու է թույլ չտալու, որ հյուսիսային շրջաններում,  իր տարածքների հարակից շրջաններում ապակայունացում տեղի ունենա։ Սա  կարևոր մեսիջ է»։ Ըստ նրա՝  խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը. «Այն որոշ դեպքերում նաև Արցախի տարածքում՝ Իրանի և Արցախի սահմանակից շրջաններում է տեղի ունենում»։ Իրանագետի կարծիքով՝  Իրանի մտահոգությունները կապված  են  Ադրբեջանի ու Սաուդյան Արաբիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև  Ադրբեջանի ու Իսրայելի  հարաբերությունների լավացման հետ։ Սերժ Սարգսյանի այցն Իրան իրանագետը կարեւորում է  մի քանի ուղղություններով։ Սերժ Սարգսյանը, Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցելով, ցույց տվեց, որ.«Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությանը և Իրանի նոր կառավարության հետ պատրաստ է խորացնել իր հարաբերությունները, կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կան երկու երկրների միջև»։ «Ես կարծում եմ, որ Երևանի այս քաղաքական քայլը կգնահատվի Թեհրանի կողմից»,- ամփոփոում է Արմեն Իսրայելյանը։