Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

Քաղաքականություն
pat

Թուրքիան  սկսել է  Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  հետ սահմանին անվտանգության համար նախատեսվող պատի կառուցման աշխատանքները: Շինարարությունը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձ  Աղրը նահանգում: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ սահմանային բաժանարար պատի լայնությունը կազմում է 2 մետր, իսկ բարձրությունը՝ 3 մետր:  Պատը կառուցվում է 7տ ծանրությամբ շարժական բլոկների միջոցով: Աշխատանքներին  հետևել  է Աղրըի նահանգապետ Սուլեյման Էլբանը: Նահանգապետի հետ միասին կառուցման աշխատանքների վայր է մեկնել  նաև նահանգային ժանդարմերիայի հրամանատար Ալբայ Գյոքհանը: Ավելին՝ այստեղ