A
A
Հայ տանկիստները կորցրեցին եզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)
Հայաստանը դուրս մնաց «Տանկային բիաթլոնի» եզրափակչի համար պայքարից։ Հայ 19-ամյա տանկիստները, սակայն, խնդիրներ են ունեցել տանկի հետ և ստիպված են եղել փոխել տանկը՝ այդպիսով կորցնելով ժամանակ։ Հիշեցնենք, Մոսկվայում մեկնարկել է «Տանկային բիաթլոն» մրցույթի կիսաեզրափակիչի 2-րդ մրցավազքը, որտեղ մրցում են Հայաստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Ղազախստանի տանկիստները: Կիսաեզրափակիչի 1-ին մրցավազքում հանդես են եկել Ղրղըզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Սերբիայի տանկիստները. ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղը: Հաջորդը Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի և Հնդկաստանի տանկիստների հերթն է։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին: