Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան տարածքը կզիջի միայն ամերիկյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
china1

Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքը կառուցողները` հայ եւ չինացի շինարարները,  հյուրերին դիմավորում են  առանձնահատուկ  հյուրընկալությամբ ու ջերմությամբ. բոլորին՝ ծափողջույններով:  2 տարի հետո 40 հազար քառակուսի մետր տարածքում՝ Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում կլինի Հայաստանում Չինաստանի դեսպանատունը:  Դեսպանատունը իր տարածքով զիջելու  է միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։ [caption id="attachment_1560780" align="alignnone" width="500"]RA Minister of Foreign Affairs Edward Nalbandian received the Assistant Minister of Foreign Affairsof the People’s Republic of China Li Huilai RA Minister of Foreign Affairs Edward Nalbandian received the Assistant Minister of Foreign Affairsof the People’s Republic of China Li Huilai[/caption] «Չինաստանն ավելի լավ ներկայացված կլինի այս երկրում, և դա, իհարկե, օրինաչափ է։ Մեր համագործակցության մասշտաբները, մեր փոխհարաբերությունները արագ զարգանում են, և դա ավելի շատ մարդկանց աշխատանք և ավելի մեծ շենք է ենթադրում։ Սա արտացոլում է  Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների իրական ծավալները և հեռանկարները»,- նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  Թիան Էրլուն: Դեսպանը վստահեցնում  է՝ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները զարգանում են համաձայն ծրագրերի:  Նա կարևորում է  հատկապես Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունը, որն ուղղված է Չինաստանի և Եվրասիայի համագործակցության ընդլայնմանը։