Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը գոհ չէ վարձակալության տրամադրման կարգից

Քաղաքականություն
MHM0115943

Պետական գույքի կառավարման ոլորտում խնդիրներ կան: Վարձակալության տրամադրման կարգը պետք է վերանայվի։ Այսօր այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ու հավելեց, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության կարգի վերաբերյալ. «Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ վարձակալված գույքը հանձնվել է ենթավարձակալության: Առկա է նաև խնդիրների ներդրումային ծրագրերի հսկողության մասով: Այդ իրավիճակը պայմանավորված է 2001 թվականին ընդունված կարգի անհրաժեշտությամբ եւ  շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով»,- նշեց վարչապետը եւ  հանձնարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին  մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի  վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ: