Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում մեկ օրում 2 ցնցում է գրանցվել (տեսանյութ)

Մարզեր
earthquacke1

Երկու երկրաշարժ՝ մեկ օրում: Տեղական ժամանակով ժամը 07:51-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ` օջախի 10 կմ խորությամբ: Նույն օրը տեղական ժամանակով 09:12-ին հաջորդել է մեկ այլ ստորգետնյա ցնցում` 2.8 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ: Երկրաշարժը 4 բալ ուժգնությամբ զգացվել է Գյումրի քաղաքում եւ Զույգաղբյուր գյուղում: Գյումրու տարածքում ցնցումն հատկապես զգալի է եղել երկրորդ անգամ: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն են ահազանգել Անի թաղամասի բնակիչները` նշելով, որ երկրաշարժից տատանվել են տան ջահերը: Մասնագետների փոխանցմամբ հաճախակի երկրաշարժերը վտանգ չեն ներկայացնում: Ավելին՝ «Ցայգ»-ի  տեսանյութով