A
A
Արոնյանը պարտվեց, այնուհետեւ հաղթեց (տեսանյութ)
Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի այսօրվա խաղում Արոնյանը պարտվեց Լե Կուանգ Լյեմին (Վիետնամ): Մինչ այդ Արոնյանը այսօր ոչ-ոքի էր խաղացել Կասպարովի հետ: Կասպարովը նույնպես պարտություն կրեց Յան Նեպոմնյաշչի (ՌԴ) հետ խաղում: Իսկ այսօրվա վերջին խաղում Կասպարովը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ, իսկ Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային(ԱՄՆ) : Վաղը եւ մյուս օրը շախմատիստները կմրցեն կայծակնայինում: 6 տուրից հետո Լևոն Արոնյանը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 7-ական միավորով: Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 8 միավորով: