Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն չի զբաղվի փաստաբանի հասցեին հնչած սպառնալիքներով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
papikyan

Փաստաբան Արայիկ Պապիկյանի, ինչպես նաեւ նրա ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով Հատուկ Քննչական ծառայությունը չի կարող զբաղվել: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց  Հատուկ Քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը եւ պարզաբանեց. «Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն զբաղվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ, իսկ Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներով հանդես եկած անձանց նկատմամբ չկան տվյալներ, որ նրանք զբաղվում են պետական հատուկ ծառայությամբ, ուստի հիշյալ դեպքի վերաբերյալ նախաքննություն իրականացնելը ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չէ, ինչը պետք է նախապես հայտնի լիներ Արայիկ Պապիկյանին՝ որպես փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձի եւ իրավաբանի»,- ասաց ՀՔԾ մամուլի քարտուղարը: Պարզաբանումը, ըստ Մարինա Օհանջանյանի, ուղարկվել է նաեւ փաստաբանին:  Հիշեցնենք, որ  Արայիկ Պապիկյանի կողմից էր  հանցագործության մասին հաղորդում ներկայացվել Հատուկ Քննչական ծառայություն: