Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբանի գործին

Քաղաքականություն
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը: Վերջինիս կապակցությամբ երեկ ՀՀ գլխավոր դատախազին են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:  ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Տեղեկությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։