A
A
Հատուկ բանաձևով կծախսվեն Սևանի ջրառից ստացվող գումարները (տեսանյութ)
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց, որ Սեւանա լճից այս տարի 270 մլն խմ ջրառի համար, որը ուղղվելու է նաեւ էներգետիկ ձեռնարկություններին, մշակվելու է լրացուցիչ շահույթի հաշվարկման կարգ. «Ստեղծվել է բանաձեւ եւ գումարները ծախսելու մեխանիզմներ։ Կբացվի հատուկ գանձապետական հաշվեհամար` հանած շահութահարկը, կմշակի նպատակային ծրագիր, այդ գումարները կբաշխվեն համապատասխան ծախսային նպատակներով»: Կառավարության այսօրվա նիստը տեւեց 15 րոպե։