Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է կազմակերպի միջազգային ճնշում Ադրբեջանի վրա. քաղաքագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ruben-mehrabyan

«Սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորք քաղաքում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի և էլմար Մամեդյարովի հանդիպումը, և այստեղ պետք է նշել 3 գործոն, որոնք ուղղակի աննախադեպ են հանդիպմանն ընդառաջ»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ քաղաքագետի՝ առաջին գործոնը Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որոնք աննախադեպ չափով համընկնում են: Հաջորդ գործոնն այն է, որ այս բանակցությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Իսկ երրորդ իրողությունը Ռուսաստանի  վրա տարածված պատժամիջոցներն են, որոնք էապես նվազեցնում են Ռուսաստանի քաղաքական հնարավորությունները: Ռ. Մեհրաբյանը հավելեց նաև, որ այս գործոնների հանրագումարի ֆոնը նպաստավոր է և բխում է Հայաստանի Հանրապետության  շահերից և պետք է կազմակերպել  միջազգային ճնշում  Ադրբեջանի վրա: