Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսական պատժամիջոցները մեծ խնդիրների առաջ կկանգնեցնեն Հայաստանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
igityan

Ռուսաստանի առաջ պայմաններ են դրված, որ նա պետք է դուրս հանի իր զորքերը Հայաստանից, Ղրիմից,  Դոնբասից և միայն դրանից հետո քաղաքակիրթ աշխարհը կշարունակի Ռուսաստանի հետ բնական հարաբերությունները. Այսօր հայտարարեց քաղաքական վերլուծաբան, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը: Անդրադառնալով ՌԴ հանդեպ պատժամիջոցներին՝ նա նշում է. «Սանկցիա բառը ճիշտ չէ, քանի որ քաղաքակիրթ երկրները հրաժարվում են օգնել Ռուսաստանին, ասում են, որ այլևս ձեզ չենք ֆինանսավորելու, չենք հրավիրելու հատուկ հանդիպումներին, տեխնիկաներ չենք տալու,  չի լինելու մեծ 8-նյակ, այլ լինելու է 7-նյակ: Դա պատի՞ժ է»: Քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանի նկատմամբ առաջին սանկցիաները գալիս են 1983 թվականի Բոինգ ինքնաթիռի կործանումից հետո, երբ արևմուտքը դադարեց օգնել Սովետական Միությանը և այդպես դիմացավ մինչև 1986 թվականը, որին հաջորդեցին բարեփոխումները: Նորացված ՀՀՇ անդամ, վերլուծաբան Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ, թե ինչպես կազդեն այդ պատժամիջոցները Հայաստանի վրա և նշեց, որ տնտեսական առումով  կունենա մեծ ազդեցություն, քանի որ մեր բնակչության մեծ մասը իր գումարներն աշխատում է Ռուսաստանում: Խոսելով քաղաքական ազդեցությունների մասին՝ Հ.Իգիթյանը նշեց, որ Հայաստանը մեծ խնդիրներ կունենա, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ  քաղաքականությունը, և Ռուսաստանի կողքին կանգնած է 5 երկիր, որոնցից մեկը Հայաստանն է։ Իսկ հիմա արդեն անցել են այն ժամանակները, որ աշխարհը Հայաստանին ըմբռնումով մոտենա: Ավելին՝ տեսանյութով