Նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար՝ նախազգուշացում (տեսանյութ)
Նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար այսուհետ նախազգուշացմում կկիրառվի։ Այսօր նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: «Նման իրավախախտումների համար ներկայում նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ: Սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում: Միաժամանակ, նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, ինչի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսավարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում: Սակայն ներկայում նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ»,- ասաց վարչապետը: