Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդիմուհամեդովն ուրախ է, որ Սերժ Սարգսյանն իր կողքին է (տեսանյութ)

Քաղաքականություն
gurbanguli

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Բաղրամյան-26-ում ընդունում են գրկախառնությամբ: Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է գրկախառնվում այս մարդու հետ Հայաստանի հողում։ Սեփական երկրի հիմնը պարոն Բերդիմուհամեդովը լսում է ձեռքը կրծքին: Արդեն ներսում սկսվում են ընդլայնված բանակցությունները: Թուրքմենական պատվիրակությունը գրեթե ամբողջ կազմով գրառում է երկու երկրների ղեկավարների խոսքը: Մեր պատվիրակությունը կարծես անգիր գիտի երկուսի ասելիքն էլ։ 25 տարվա դիվանագիտական հարաբերություններ կան երկու երկրների միջեւ։ Բերդիմուհամեդովը աթոռին նստած է ինչպես թագավոր: Խոսում է ծուլորեն: Թուրքմեն նախագահն ընդունում է, որ աշխարհը միանշանակ չի վերաբերվում իր երկրում տեղի ունեցող գործընթացներին եւ ուրախ է, որ Սերժ Սարգսյանն իր կողքին է։ Ի դեպ, մամուլի ազատության ցուցանիշով 2015 թվականի դրությամբ Թուրքմենստանը զիջում է միայն Հյուսիսային Կորեային եւ Ուզբեկստանին: Փոխարենն այս երկիրն ունի բնական գազի մեծ պաշարներ: Թուրքմենիստանի գործող նախագահը փոխարինել է Սափարմուրադ Նիյազովին: Նա նույնպես համարվում էր 21-րդ դարի ամենադաժան բռնապետերից մեկը, որի ղեկավարած երկրում ընդդիմություն չկա: Այսօր նույնպես Բերդիմուհամեդովին Թուրքմենիայում ոչ մեկը չի ընդդիմանում, ծափահարում են բոլորը, նրան նվիրվում են երգեր, որոշները նա անձամբ է երգում: Դիտեք նաև տեսանյութը