Հիմա ինչ, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք.Լեւոն Մկրտչյան (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից Հանրապետության 14 դպրոցներ կմիավորվեն, որպեսզի ռեսուրսներն այսուհետ ավելի արդյունավետ օգտագործվեն: Դպրոցների միավորման արդյունքում չի տուժի ոչ մի ուսուցիչ՝ վստահեցնում է կրթության եւ գիտության նախարարը: «Հիմնական կրճատումը լինելու է ադմինիստրատիվ»,- ասում է Լեւոն Մկրտչյան: Թափուր մնացած շենքերը նույնպես չեն օգտագործվի այլ նպատակներով: Նախարարը կարեւորում է, որ դրանք օգտագործվեն որպես կրթական օջախներ: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներից ու տնօրենները համատարած ծանուցում են նրանց աշխատանքից ազատելու մասին: Այսպիսի հանձնարարականի նախարարությունը չի տվել: Լեւոն Մկրտչյանը հորդորութմ է նման հարցերով դիմել անձամբ իրեն: Ինչ վերաբերում է Հրանտ բագրատյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է վերանվանվի Արմենիա, իսկ հայերին կոչեն արմեններ Լեւոն Մկրտչյանը ճիշտ չի համարում. «6000 տարի մենք ասել ենք մեզ հայ, հիմա ինչ, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք»: Մանրամասները՝ տեսանյութում