Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքի անդամներին կթույլատրվի հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan-zhirayr

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գորոծով դատական նիստին քիչ առաջ Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանի միջնորդությունը և չի վերացնի նրա նկատմամբ կայացված կալանքի որոշումը։ Հիշեցնենք՝ մեղադրյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանը դատարանին միջնորդել էր վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ Որպես գրավ առաջարկվում է 1 միլիոն դրամ գումար։ Ըստ պաշտպանի Կիրակոսյանն ունի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ և նրա կալանավորումը օրեցօր ավելի է ծանրացնում վիճակը։ Բացի այդ, ըստ պաշտպանի, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որևէ հիմք չի բերել, թե ինչու Կիրակոսյանը պետք է լինի կալանավորված։ Գործով մեղադրող դատախազը հակադարձել էր՝ միջնորդությունն անհիմն է. «Կիրակոսյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննության ընթացքին, թաքնվել նախաքննական մարմնից»։ Մեկ այլ որոշմամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրեց Ժիրայր Սեֆիլյանի և ընտանիքի անդամների տեսակցությունների արգելքը։ Այսինքն՝ նրանց կթույլատրվի տեսակցել Արմավիր ՔԿՀ֊ում պահվող Ժիրայր Սեֆիլյանին։