A
A
Աղջիկը նետվել է գետը
Օգոստոսի 29-ին, ժամը 19:31-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան 6 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին (մոտ 16 տարեկան աղջիկ) փորձում է ինքնասպանություն գործել՝ արգելապատնեշից նետվելով Որոտան գետը։ Աղջիկը ցաց է նետվել գետը։ Ջրափրկարարները գետից դուրս է բերել 2001 թ. ծնված Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժին: ԱԻՆ