Հանրային պաշտպանը չի ժխտում հրահանգված լինելու հանգամանքը (տեսանյութ)
Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերը պաշտպանելու համար ներգրավված Գարեգին Մարգարյանը հայտարարեց, որ ինքը չի պաշտպանելու նրա շահերը, քանի որ Բարսեղյանը չի ցանկանում։ Սակայն դատական նիստից հետո Մարգարյանը նշեց, ինքը ենթարկվելու է դատավոր Արտուշ Գաբրիելյանի հրահանգին ու չի լքի դատարանը, ներկա կլինի նիստերին՝ առանց պաշտպանություն իրականացնելու։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք Հանրային պաշտպանի գրասենյակն է իրեն հրահանգել մնալ դատարանում անգամ այն պարագայում, երբ ամբաստանյալները հրաժարվեն իր ծառայությունից։ Գարեգին Մարգարյանը չժխտեց հրահանգված լինելու հանգամանքը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը բացասական գնահատեց Գարեգին Մարգարյանի որոշումը՝ պնդելով՝ այն հակասում է փաստաբանի վարքագծի կանոններին, դեմ է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Լուսինե Սահակյանը նաև ավելացրեց, այսպիսով հող է նախապատրաստվում, որ կոտնահարվեն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի իրավունքները, իսկ «ձևական» հանրային պաշտպանը կլռի։