Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիկին Բախշյանը թող չանհանգստանա». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
taron-margaryan-nkar

Տարոն Մարգարյանն ուզում է հասարակության կարծիքը լսել Երեւանի որոշ փողոցներ վերաանվանակոչելու ավագանու «ԵԼՔ» խմբակցության առաջարկությունների մասին.«Իմ կարծիքն է, որ շտապել պետք չէ, ամեն ինչ իր ժամանակին»: Քաղաքապետը տեղյակ է մի շարք հարցումների, եւ նկատել է, որ երեւանցիներն այնքան էլ կողմ չեն, որ խորհրդային գործիչներ Սարգիս Կասյանի կամ Ֆրունզեի փողոցներն անվանակոչվեն անկախ Հայաստանի հետ կապ ունեցող գործիչների անուններով. «Մենք միանշանակ կողմնակից ենք մեր մեծերի անունով փողոցներ ունենալ, բայց մենք կողմնակից չենք, որ փողոցներում փոփոխվեն անունները: Երեւանը զարգացող քաղաք է, եւ մենք մեր դեռ ապագայում ունենք շատ փողոցներ նոր կառուցվող, մենք ապագայում հետագայում կնայենք կուսումնասիրենք»: Տարոն Մարգարյանը դեռ պետք է լսի մասնագետներին, ինքն անձամբ կուզեր, որ «Ելքը» հանգիստ թողներ պատմությանը: Շտապողականությունը լավ բան չէ. «Ձեր ծնողները այդ ժամանակաշրջանում են ապրել, ձեր մեծերը այդ ժամանակաշրջանում են ապրել, եւ պետք է այդ ամենը հարգենք եւ այդ ամենը պահպանենք»: Քաղաքապետն անդրադարձավ նաեւ Երեւան քաղաքի կրթության վարչության պետի պաշտոնում Աննա Ստեփանյանի նշանակման անօրինականությանը, որի մասին խոսել էր ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Տարոն Մարգարյանը հանգստացնում է տիկին Բախշյանին՝ Աննա Ստեփանյանը ժամանակավոր պաշտոնակատար է. «Տիկին Բախշյանը թող չանհանգստանա եւ հայտարարություններով հանդես չգա»: Ի դեպ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին, քաղաքապետն ասաց, որ խորհրդատու են վարձել, որն արդեն ամփոփում է իր աշխատանքները: