Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորների ծանրաբեռնվածությունն անհամաչափ է. վարչապետի հանձնարարականը (տեսանյութ)

Քաղաքականություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականներից մեկն այսօր վերաբերում էր դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման եւ դատական գործերի քննության տեւողության կրճատմանը: Վաչապետը նախ հիշեցրեց, որ դատական գործերի քննության տեւողության խնդրին անդրադարձ էր կատարվել դեռեւս հունիսի 29-ին եւ տրվել էր հանձնարարական դատարանների բեռնաթափման լուծման վերաբերյալ առաջարկներ: Ինչից հետո արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակման ընթացքի մասին, հայտնելով նաեւ որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն. «Դատական գործերի քննության հետաձգման կապակցությամբ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաեւ դատավորների միջեւ գործերի բաշխվածության առկա իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական եւ գործնական որոշ խնդիրներ: Մասնավորապես մի կողմից դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միեւնույն դատարանի տարբեր դատավորների ծանրաբեռնել անհամաչափ, իսկ մյուս կողմից դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում, շատ ժամանակ չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանություն»,- նշեց վարչապետը ու արդարադատության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգման պատճառաբանության ապահովման, դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրման ուղղությամբ առաջարկություններ: