Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել Վրաստանի նկատմամբ

Քաղաքականություն
ain

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Ըստ այդ համաձայնագրի Հայաստանը հրշեջ նոր մեքենաներ ու սարքավորումներ կստանա: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց,որ մեքենաների մատակարարումը նախատեսվում է սկսել 2019-ի առաջին եռամսյակում: Նախագծի հաստատումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Տոնոյանին հանձնարարեց պատրաստ լինել, որ հարկ եղած դեպքում դարձյալ հայ հրշեջների խումբ մեկնի Վրաստան՝ աջակցություն ցուցաբերելու։ Դավիթ Տոնոյանն էլ զեկուցեց, որ երեկ երեկոյան խոսել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել: Բարձր պատրաստության մեր ստորաբաժանումները կանգնած են, հարկ եղած դեպքում կգնան»: «Շատ լավ, ուշադիր եղեք»,- հանձնարարեց վարչապետը: