Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյան. «Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները»

Սպորտ
artur-petrosyan

Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը.   - Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում: - Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ  լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի: - Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը: - Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է: - Բոլորն այստեղ սպասում են հեշտ  խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում: - Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները: - Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ: - Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին: - Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ: -  Անկեղծ ասած՝ ոչ: -  Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր: -  Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ:  Դուք ունեք  շատ  լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ: - Պատրաստվո՞մ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար: - Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարևոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետև մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաև 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները և կփորձենք հասնել դրանց: - Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի և Սարգիս Ադամյանի վերաբերյալ: - Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում և ընտրություն կանենք վաղը: --------------------------------------------------------

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Ռումինիայում

4tgL1esBB0meDHNfGUNLHBJJHhՕգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ  Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային  մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած երկրպագուների համար:  Թիմն աշխատեց  տակտիկական նրբությունների, ստանդարտ  իրավիճակների և հարվածների  վրա, իսկ վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ: Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: