Հրդեհներ, ծխացող օջախներ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մեղրիի անտառտնտեսության և «Արևիկ ազգային պարկ»-ի աշխատակիցները: Մթության և ճանապարհի անանցանելիության պատճառով ժամը 19:25-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները: «Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ: ---------------------- Ժամը 19:45-ին դրությամբ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 - 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել են ծխացող 33 օջախ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Ժամը 19:40-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ: Տարածման վտանգ չկա: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ: *** Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից: Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ: