Հս. Կորեան իրականացրել է ամենահզոր միջուկային փորձարկումը (տեսանյութ)
Սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Հյուսիսային Կորեայի տարածքում,որի օջախը գտնվել է երկրի մակերևույթի վրա: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժի մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հետո նաև չինական և հարավ կորեական սեյսմոլոգները: Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավային Կորեան արդեն հաստատել են, որ ստորգետնյա ցնցումները հզոր միջուկային փորձարկման հետևանք են: Միացյալ նահանգների համոզմամբ՝ սա Փհենյանի կողմից երբևէ իրականացված ամենահզոր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագետների, տագնապի ազդանշան պետք է լինի Արևմուտքի համար: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դա ջրածնային ռումբի փորձարկում է եղել: Ավելին՝ այստեղ